2025թ․ hունվարի 20-ին կնքվեց հուշագիր «Ճախրուկ» ՀԿ-ի և «Prospect24»-ի միջև։

«Ճախրուկ» ՀԿ-ի գործունեությունը կարևոր քայլ է հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հասարակության լիարժեք անդամ դառնալու ուղղությամբ։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սոցիալական խոցելի խմբերի՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները՝ Prospect24-ը ձեռնարկեց կարևոր նախաձեռնություն՝ ցուցաբերելով աջակցություն և ջերմ հոգատարություն`«Ճախրուկ» Հկ-ի կողմից առաջարկված «Ճախրուկ բնակուտ»-ի (թաղամասի) ստեղծման աշխատանքներին։



Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի նախաձեռնություն ունի ուժ փոփոխելու կյանքերը։
Աջակցելով նրանց, ովքեր դրա կարիքն առավել շատ ունեն, մենք համատեղ կառուցում ենք ավելի բարեկեցիկ և լուսավոր ապագա։