ԿԱՌՈՒՑԻ՛Ր
ՎՍՏԱՀ
Անշարժ գույքի զարգացման նախագծերի իրականացում

Prospect24 նախագիծն ազդարարում է շինարարության և կառուցապատման ոլորտում զգալի փոփոխություններ։

Այն դառնալու է ուղեցույց կառուցապատող ընկերությունների համար՝ նախագծի յուրաքանչյուր փուլում։ Նախագծի նպատակն է պարզեցնել շինարարության գործընթացը՝ սկզբից մինչև վերջ՝ ամբողջական խորհրդատվություն տրամադրելով։

Դիմելով Prospect24-ի թիմին կառուցապատողները կարող են կայացնել ճիշտ որոշումներ իրենց նախագծերի վերաբերյալ՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը և առավելագույնի հասցնելով եկամտաբերությունը:

Prospect24-ի կողմից տրամադրվող ֆինանսական պլանավորման ծառայության միջոցով կառուցապատող ընկերությունները կարող են ապահովել իրենց նախագծերի ֆինանսապես կենսունակ և շահութաբեր լինելը։

Այն ընկերությունները, ովքեր կդիմեն մեզ, շուկայում կունենան մրցակցային առավելություններ, որը թույլ կտա նրանց ավելի բարձր արդյունքներ ապահովել և ավելի շատ հաճախորդներ ներգրավել: Սա նախագիծ է, որտեղ համագործակցությունն ու ինտեգրումը հանգեցնում են ավելի մեծ արդյունավետության, նորարարության և հաջողության:

Մեր նպատակը ոչ միայն խորհրդատվություն մատուցելն է, այլ հիմնովին վերափոխել կառուցապատման ոլորտի նախագծերի գաղափարը, իրականացումը և կառավարումը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2025թ․ հունվարի 24-ին ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:

PROSPECT24 նախագիծը, որը կիրականացվի «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի համատեղ ջանքերով, ընտրվել է երկփուլ մրցութային գործընթացի արդյունքում՝ համապատասխանելով ծրագրի պահանջներին և չափանիշներին:

PROSPECT24-ի և Կոմիտեի միջև համագործակցության արդյունքում օտարման ներկայացվող անշարժ գույքերի վերաբերյալ կիրականացվեն մանրամասն քաղաքաշինական և ֆինանսատնտեսական վերլուծություններ՝ նորագույն գործիքների կիրառմամբ: Արդյունքում, մինչև գույքի օտարման մրցույթի հայտարարումը, կկազմվի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև՝ ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:

Գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:

Փաթեթը ներառելու է՝

  • Անշարժ գույքի տվյալներ՝ մակերես, գտնվելու վայր, նպատակային նշանակություն,
  • Զարգացման տեսլական՝ համաձայն համայնքի գլխավոր հատակագծի,
  • Ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն՝ ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ,
  • Վերլուծություններ՝ շուկայի միտումներ, ֆինանսական հոսքեր, կառուցապատման առաջարկներ,
  • Նախագծում և պլանավորում՝ էսքիզներ, մարքեթինգային և ֆինանսական պլաններ,
  • Համայնքի և պետական մարմինների նախնական թույլտվություններ ծրագրի իրագործման համար,
  • Ռիսկերի կառավարում՝ ռիսկերի գնահատում և նվազեցման քայլեր։