ՓԱԹԵԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Dignisi-ն առաջարկում է բջջային հավելված, որը զգալիորեն պարզեցնում է բնակարանի որոնման գործընթացը՝ տրամադրելով տվյալների մեծ բազա, հարմար ինտերֆեյս, արագ հայտի ուղարկման հնարավորություն, անհատականացված օգնություն և մշտական թարմացումներ։ Հավելվածը ներառում է նաև գնահատման և վարկային հաշվիչներ։
Dignisi LLC-ն ձգտում է անշարժ գույքի շուկան դարձնել մատչելի և համակարգված՝ օգտագործելով նորարարական մոտեցումներ և տեխնոլոգիաներ։ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների պահանջներին և փորձում է ապահովել լավագույն ծառայությունները՝ յուրաքանչյուրի համար գտնելու լավագույն բնակարանը։
Բացի այդ, Dignisi-ն վարում է “Dignisi News” YouTube-յան հաղորդաշարը, որտեղ քննարկվում են ոլորտի կարևոր հարցերը։
Khachaturian Architects-ը, հիմնադրված Արթուր և Ժաննա Խաչատուրյանների կողմից 2012 թվականին, նպատակ ունի ստեղծել բարձրորակ, ոչ ստանդարտ ժամանակակից ճարտարապետություն և ինտերիերներ։ Հիմնադիրները, ստանալով մագիստրոսի աստիճաններ Մոսկվայի և Միլանի համալսարաններում, իրենց նախագծերում ներդնում են միջազգային չափանիշներին համապատասխան որակ և նորարարություն։
Ստուդիան նախագծման ընթացքում հաշվի է առնում տարածքի, քաղաքային միջավայրի կամ բնական լանդշաֆտի յուրահատկությունը՝ առաջարկելով ռացիոնալ և ստեղծագործական լուծումներ։ Khachaturian Architects-ի պորտֆոլիոն արտացոլում է նրանց մոտեցումը, որում յուրաքանչյուր նախագիծ կրում է իր ինքնատիպությունը՝ անկախ մասշտաբից, կարևորությունից կամ գտնվելու վայրից։
Khachaturian Architects-ը մասնագիտացած է տարբեր տիպի շենքերի նախագծման մեջ՝ մասնավոր տներ, բնակելի բազմահարկ շենքեր, բազմաֆունկցիոնալ համալիրներ, հյուրանոցներ, գրասենյակային շենքեր և ինտերիերներ։ Khachaturian Architects-ի համար առաջնահերթություն են հաճախորդների շահերն ու նպատակները, ինչի շնորհիվ ստացվում է ճարտարապետություն, որը միշտ էմոցիաներ է առաջացնում և տպավորություն թողնում։
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն առաջին խորհրդատվական ընկերությունն է Հայաստանում, որն արդեն 30 տարի հանդիսանում է բիզնես խորհրդատվությունների իրականացման, բիզնես պլանների կազմման և ռազմավարությունների մշակման առաջամարտիկ։ Այս երկարատև ճանապարհի ընթացքում, «Բի Էս Սի»-ն դարձել է բիզնեսների վստահելի ուղեկիցը, օգնելով նրանց ստեղծել կայուն և հաջողակ բիզնես գործընթացներ։
Ընկերությունը ծնվեց այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանը կարիք ուներ պրոֆեսիոնալ, արդար և պատասխանատու բիզնես պրակտիկաների։ Այսօր ընկերությունն ակտիվորեն աջակցում է բազմաթիվ բիզնեսների և նախագծերի աճին ու զարգացմանը։ «Բի Էս Սի»-ի աշխատանքի շնորհիվ ավելի քան 750 բիզնեսներ կարողացել են մշակել և իրականացնել ռազմավարական գործողություններ, ստեղծել արժեք և ապահովել կայուն աճ։
«Բի Էս Սի»-ի հիմնարար արժեքները՝ գործընկերություն, գերազանցություն, հաստատակամություն և թափանցիկություն, դառնում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվում են բոլոր գործարքները։ Այս արժեքները ոչ միայն ավելացնում են հաճախորդների և գործընկերների բիզնեսների արժեքը, այլև ստեղծում են բարձր արդյունքներ։
«Բի Էս Սի»-ն բացառիկ նվիրվածությամբ և փորձառությամբ նպաստում է կառուցապատման ոլորտի զարգացմանը՝ առաջարկելով խելամիտ և նորարարական լուծումներ։ Նրանց մասնագիտական գիտելիքները և փորձառությունը պատրաստ են աջակցել ցանկացած բիզնեսի աճին՝ հիմք ընդունելով 30 ամյա հաջողված գործունեությունը։



